«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, ում պայմանագիրը թուրինյան թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին, կարող է նոր պայմանագիր կնքել։
Իտալական ակումբը հետաքրքրված է նման տարբերակով, սակայն ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է խնդիր դառնալ։ 27-ամյա Ռաբիոն տարեկան 7 միլիոն եվրո է վաստակում և ցանկանում է բարձրացնել աշխատավարձը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած ամառ Ռաբիոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվել է ֆուտբոլիստի ֆինանսական բարձր պահանջների պատճառով:
Տեղեկություն կար, որ Ադրիենը կարող է վերադառնալ ՊՍԺ, որտեղ խաղացել է 2010-ից 2019 թվականներին։
Այս մրցաշրջանում Ռաբիոն բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռաբիոն ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության համար։