Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրում «Յուվենտուսը» 3։0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Թուրինյան ակումբի կազմում առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվը բացեց Մոյզե Կինը։ 54-րդ րոպեին տանտերերի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ։
89-րդ րոպեին հանդիպման հաշիվը խոշոր դարձրեց Արկադիուշ Միլիկը։
«Յուվենտուսը» 31 միավորով բարձրացավ 3-րդ տեղ և 2 միավորով է զիջում 2-րդ տեղում գտնվող «Միլանին»։ «Լացիոն» 30 միավորով 4-րդն է։