«Ռոման» Ա Սերիայի վերջին 3 խաղում չի կարողանում հաղթանակի հասնել։
Ժոզե Մոուրինյուի թիմը 15-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել «Տորինոյի» հետ (1-1): Նոյեմբերի 6-ին թիմը պարտվել է «Լացիոյին», իսկ այս խաղերի միջակայքում ոչ-ոքի է խաղացել «Սասուոլոյի» հետ (1-1):
Վերջին 5 տուրում հռոմեացիները միայն մեկ հաղթանակ են տարել՝ «Վերոնայի» նկատմամբ (3-1)։
«Ռոման» հաջորդ տուրում կմրցի «Բոլոնիայի» հետ։ Խաղը տեղի կունենա հունվարի 4-ին։