Լոնդոնի «Չելսին» պաշտպան Խոսե Խիմենեսի տրանսֆերի համար պայքարում մրցակից ունի․ ուրուգվայցին Մադրիդի «Ատլետիկոյի» խաղացող է։
Ըստ Tutomercatoweb-ի՝ ուրուգվայցի խաղացողի տրանսֆերի հերթական հավակնորդն է դարձել Թուրինի «Յուվենտուսը»։ Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 40 մլն եվրո։
Խիմենեսը մադրիդցիների գույները պաշտպանում է 2013 թվականից։ Նրա գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
27-ամյա հարավամերիկացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում։