Հինգշաբթի օրը «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության հերթական տուրում նվազագույն հաշվով հաղթեց «Վերոնային»։ Չնայած դրական արդյունքին՝ թիմը քննադատությունների ենթարկվեց իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոյի կողմից։
«Զզվանքը շարունակվում է։ Զզվելի «Յուվենտուս»։ Արտագնա խաղում հաղթանակ «Վերոնայի» նկատմամբ՝ առանց դիպուկ հարվածի, խայտառակություն, իսկ մարզիչը երջանիկ է»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Մինչ միջազգային դադարը, «Յուվեն» ևս մեկ խաղ կանցկացնի։ Կիրակի օրը թուրինցիները տանը կընդունեն «Լացիոյին»։