Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է հռոմեական դերբիի արդյունքները. մարզիչն ընդունել է իր թիմի՝ հարձակման գծում կապված խնդիրները, բայց՝ միաժամանակ մրցակցից ավելի համարձակ խաղ էր սպասում։
«Հեշտ չէ խաղալ մի թիմի դեմ, որն այդքան խորն է պաշտպանվում և այդքան լավ է վերահսկում տեմպը: Լավ էին պաշտպանվում։ Մեզ պակասում էին խելացի քայլեր՝ հարձակման գծում տարբերություն մտցնելու համար:
Երբ հիմնական խաղացողները անհետանում են խաղադաշտում, մենք տուժում ենք: Դիբալան, իհարկե, ցանկանում է մասնակցել Աշխարհի առաջնությանը։ Դժվար է հերքել: Վերականգնման ընթացքը լավ է ընթանում։
Արդյո՞ք մենք զիջում ենք անմիջական մրցակիցներին: Ամենաանարժան պարտությունները՝ «Ատալանտան» մեկ հարված կատարեց ամբողջ խաղի ընթացքում և ահա՝ 1:0: «Նապոլին» խնդիրներ առաջացրեց ու գոլ խփեց միայ Օսիմհենի շնորհիվ։ Իսկ «Լացիոն» խփեց այսօր կես գոլ»,- մեջբերում է Ժոզեին Football-Italia-ն։