Իտալական «Միլանը» հետաքրքրված է 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ։
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ այս պահին իտալական ակումբի ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարում՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու վերաբերյալ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։