«Միլանը» 2013/14 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
Ստեֆանո Պիոլիի թիմը E խմբում երկրորդ տեղը զբաղեցնելով է դուրս եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Վերջին անգամ «Միլանը» ՉԼ փլեյ-օֆֆ փուլում հանդես էր եկել 2014 թվականին։ Այդ ժամանակ իտալական ակումբն առաջին իսկ փուլում պարտվել էր «Ատլետիկոյին» (0-1, 1-4)։
Դրանից հետո Միլանը» դուրս չի եկել Չեմպիոնների լիգա ՝ բացի նախորդ մրցաշրջանում։ 2021/22 խաղարկությունում թիմը չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։