Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է ավարտել կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է madriduniversal.com-ը:
Գերմանացու պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է հաջորդ ամառ, խաղացողը ներկայումս հրաժարվում է երկարաձգել այն։ Այդ կապակցությամբ Մադրիդում մտածում են, որ ֆուտբոլիստը նախատեսում է ավարտել կարիերան։
Ինքը՝ Կրոսը չի ցանկանում խանգարել երիտասարդ խաղացողներին թիմ մտնել: Մադրիդի «Ռեալն» արդեն փոխարինող է փնտրում կիսապաշտպանին։