«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձմռանն ուժեղացնել հարձակման գիծը։
Ակումբը հնարավորություն ուներ հարձակվողի հետ պայմանագիր կնքել անցյալ ձմռանը, և դա այն էր, ինչ ցանկանում էր թիմի նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկը։ Չնայած դրան, «Մանչեսթեր Յունայթեդը» որոշեց սպասել մինչև ամառ, որպեսզի լուծի այս հարցը:
Անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդին» չհաջողվեց ամրապնդել կենտրոնական հարձակվողի դիրքը։
«Յունայթեդը» հունվարին ուշադիր հետևելու է շուկային: Ակումբը մտադիր է ձմռանը հարձակումն ուժեղացնելու հնարավորություն փնտրել։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ակումբը շարունակում է հետաքրքրվել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։ Սակայն իտալացիները մտադիր չեն ձմռանը վաճառել 23-ամյա հարձակվողին։
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է դիտարկել «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի տարբերակը, որն արդեն խաղացել է ակումբում 2015-ից 2017 թվականներին։ Այժմ ֆուտբոլիստը կենտրոնացած է «Բարսելոնայի» նախագծի վրա։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ամառ, ուստի «Բարսան» կարող է բաժանվել նրանից ձմռանը, եթե առաջարկ ստանա:
Բացի այդ, հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է թիմ հրավիրել ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոյին։ Ակումբը լավ հարաբերություններ ունի Գակպոյի գործակալների հետ, քանի որ նրանք ներկայացնում են թիմի մարզիչ Էրիկ տեն Հագի շահերը։