«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։
«Մոուրինյուն լավագույն մարզիչներից մեկն է։ Նա գիտի ինչպես շփվել ֆուտբոլիստների հետ, ինչպես լավագույն մոտեցումը գտնել յուրաքանչյուրի հետ։
Իմ դեպքում, նա ինձ երբեք չի գովում։ Խաղի ընդմիջմանը ես նրանից ոգեշնչող խոսքեր չեմ լսում, չնայած հոգուս խորքում մտածում եմ․ «Գիտես, ես բավականաչափ լավն էի խաղադաշտում»։ Նա միշտ ուզում է, որ ավելի լավ խաղաս»,- Աբրահամի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։