Իտալիայի հավաքականի հարձակվող Լորենցո Ինսինյեի ընտանիքում դժբախտություն է եղել։ Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը՝ 31-ամյա ֆուտբոլիստի կինը հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային։ Սրա հետ կապված՝ ֆուտբոլիստը չի մասնակցի Ազգերի լիգայի խմբային փուլի առաջիկա խաղերին։
Ինսինյեն ներկայումս հանդես է գալիս MLS-ի «Տորոնտո» ակումբում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 7 խաղի՝ աչքի ընկնելով 6 անգամ։
Ինսինյեի պայմանագիրը կանադական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվական։