«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խոսել է « Կարմիր սատանաների» ճամբար տեղափոխվելու պատճառների մասին։
«Ես ընտրեցի «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ այն աշխարհի լավագույն ակումբն է։ Այսքանը: Դա պարզ է։ Սա աշխարհի լավագույն ակումբն է։ Յուրաքանչյուր խաղում զգում ես երկրպագուների աջակցությունը։ Սա իմ երազանքի ակումբն է։ Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հարուստ պատմություն ունեցող ակումբ է»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։