«Լիվերպուլը» չի խզի Արթուր Մելոյի վարձակալության պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիզիո Ռոմանոն։
Բրազիլացի կիսապաշտպանն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Յուվենտուսից» վարձակալական հիմունքներով տեղափոխվել էր «Լիվերպուլ»։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լիվերպուլը» չի պատրաստվում ժամանակից շուտ խզել վարձակալակության պայմանագիրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մերսիսայդյան ակումբում դժգոհ են Արթուրից։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում խաղացել է ընդամենը 13 րոպե։