«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը, ով այժմ «Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչն է, կողմ է ԱՊԼ-ի բոլոր աստղերի խաղ անցկացնելու գաղափարին:
«Ինձ կհետաքրքրի նման հանդիպումներ տեսնելը: Ես նույնիսկ կմասնակցեի դրանց։ Ես վստահ եմ, որ հյուսիսը կհաղթի, քանի որ նրանք ունեն «Լիվերպուլ» և «Մանչեսթեր Սիթի»: Սրանք առաջնության երկու լավագույն թիմերն են։
Սա հետաքրքիր և ոչ ստանդարտ գաղափար է, բայց դեռ չգիտեմ՝ հնարավոր կլինի՞ այն իրականացնել։ Բայց, կրկնում եմ, ես հաճույքով կդիտեի այս տեսարանը»,- Սթիվենին է մեջբերում Daily Mail տաբլոիդը։
Հիշեցնենք, որ բոլոր աստղերի հանդիպում անցկացնելու գաղափարն առաջարկել էր «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոելին։