«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 699-րդ գոլն է խփել ակումբային կարիերայում, հայտնում է ESPN-ն:
Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուի՝ «Շերիֆի» դեմ խաղում (2-0):
Պորտուգալացին 39-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11-մետրանոցը՝ հեղինակելով իր առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում:
Հիշեցնենք՝ ակումբային մակարդակում Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»:
Եվրոպա լիգայի 2 տուրից հետո ՄՅՈՒ-ն E խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակած 3 միավորով: Աղյուսակը գլխավորում է «Ռեալ Սոսյեդադը», որը 6 միավոր ունի:
Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա կիպրական «Օմոնիայի» հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին և կմեկնարկի ժամը 20:45-ին: