Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ։
Կիսապաշտպան ամռանը «Ռեալից» տեղափոխվեց անգլիական ակումբ՝ 60+10 մլն ֆունտի դիմաց։
Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՄՅՈՒ-ում Կազեմիրոն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կստանա, քան Մադրիդում։
Սակայն, The Athletic-ը գրում է, որ Կազեմիրոյի աշխատավարձը շատ քիչ է բարձրացել՝ «Ռեալում» նրա ստացածի համեմատ։
Իսկ եթե «Յունայթեդը» չհայտնվի Չեմպիոնների լիգայում, ապա կիսապաշտպանի աշխատավարձը կկրճատվի և կկազմի այնքան, որքան՝ «Ռեալում» էր։
Կազեմիրոն ՄՅՈՒ-ի կազմում ԱՊԼ-ի երկու հանդիպման է մասնակցել՝ երկու դեպքում էլ փոխարինման մտնելով։