Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ասթոն Վիլլայի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հոլանդն առաջ մղեց իր թիմին: Տանտերերը պատասխան գոլը խփեցին 74-ին:
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 14 միավորով 2-րդն է:
«Ասթոն Վիլլան» 4 միավորով 17-րդն է: