«Ման Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որն այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց անգլիական ակումբ, ԱՊԼ 6 տուրում դարձել է 10 գոլի հեղինակ։
Տասներորդ գնդակը հարձակվողն այսօր ուղարկել է «Ասթոն Վիլլայի» դարպասը։
Ավելի վաղ Հոլանդը հեթ-տրիկ է հեղինակել «Քրիսթալ Փելասի» և «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղերում, դուբլ՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում, ինչպես նաև մեկական գոլ՝ «Բորնմութի» և «Նյուքասլի» դեմ։