Կոլումբացի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը հայտարարել է Եվրոպա վերադառնալու պատրաստակամության մասին։
31-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը, ով ներկայումս հանդես է գալիս Քաթարի «Ալ Ռայյանում», ցանկանում է տեղափոխվել «Վալենսիա»։
«Ես պատրաստ եմ կրճատել աշխատավարձս, որպեսզի տեղափոխվեմ «Վալենսիա»: Եթե նրանց պետք է մեկը, ով կօգնի Էդինսոն Կավանիին, ես այստեղ եմ»,- ասել է Խամեսը El Chiringuito-ի եթերում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վալենսիան» պաշտոնապես հայտարարեց Էդինսոն Կավանիի հետ պայմանագիր կնքելու մասին։