Խոստումնալից կիսապաշտպան Չեզարե Կասադեին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին», մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Ռոմանոյի՝ 19-ամյա իտալացի կիսապաշտպանի նոր ակումբը կդառնա Լոնդոնի «Չելսին»։
Խաղացողը բանակցել է «արիստոկրատների» հետ և համաձայնել վեց տարվա աշխատանքային պայմանագիր կնքել։ Կասադեիի տրանսֆերը լոնդոնցիներին կարժենա 15 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Չեզարեն խաղում էր միլանյան ակումբի երիտասարդական թիմում։ Նա մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։