«Մանչեսթեր Յունայթեդը» միլանյան երկու ակումբներին էլ առաջարկել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայությունները։ Այս մասին հայտնում է ինսայդեր Տանկրեդի Պալմերին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանը» և «Ինտերը» հրաժարվել են ֆուտբոլիստի ծառայություններից և մանկունիանցիների հետ չեն բանակցել 37-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Սակայն իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ավելի վաղ հայտնել էր, որ ակումբը հույսը դնում է Ռոնալդուի վրա 2022/23 մրցաշրջանի համար։ Ամռան ընթացքում տեղեկություններ հայտնվեցին պորտուգալացու հավանական հեռանալու մասին։ Լրատվամիջոցները Կրիշտիանուին ուղարկում էին «Ատլետիկո», «Ռոմա», «Նապոլի» և «Բավարիա»:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը սկսեց երկու պարտությամբ՝ «Բրայթոնից» (1:2 տանը) և «Բրենթֆորդից» (0:4 արտագնա խաղում): Ռոնալդուն ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացրել է 127 րոպե։