2015 թվականին Մեմֆիս Դեպայը համարվում էր հոլանդական ֆուտբոլի հույսը, և նրա տրանսֆերը երեսուն միլիոն եվրոյով գնեց «Մանչեսթեր Յունայթեդը»։
Սակայն Մեմֆիսի կարիերան այնտեղ այդքան էլ հաջող չստացվեց, արդյունքում մի պահ այն ժամանակվա մարզիչ Լուի վան Գալը նրան ուղարկեց երկրորդ թիմ։ Ինչպես հիշում է Ուեյն Ռունին, ով այն ժամանակ դեռ խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», նա որոշեց խորհուրդ տալ ֆուտբոլիստին։
«Լսիր,- ասացի նրան այն ժամանակ,- երկրորդ թիմում բոլորովին այլ մթնոլորտ է, այնտեղ քեզ ավելի համեստ պահիր, պետք չէ հանդիպման գալ ամենաթանկարժեք հագուստով և մեքենայով:
Բայց Դեպայը Դեպայ չէր լինի, եթե լսեր այս խորհուրդը…
Գիտե՞ք ինչ արեց։ Երկրորդ թիմի հանդիպմանը նա եկել էր թանկարժեք կաշվե կոստյումով և Rolls-Royce-ով: Եվ այդ ժամանակ ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ այս տղայի հետ»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։