Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ESPN-ը:
Նշվում է, որ գործակալները «Յունայթեդին» առաջարկել են ֆուտբոլիստի ծառայությունները:
Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին մրցաշրջանի սկզբում հարձակվող է անհրաժեշտ, քանի որ Կրիշտիանու Ռոնալդուն վատ մարզավիճակում է, իսկ Անտոնի Մարսիալը վնասվածք է ստացել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատայի նախկին թիմը՝ «Յուվենտուսը», ևս վերսկսել է «Ատլետիկոյի» հետ իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները։