«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գործարքն արդեն ավարտական փուլում է։
Իսպանացի կիսապաշտպանը շատ շուտով կմիանա փարիզեցիներին։ Հիշեցնենք, որ Ռուիսի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի «Նապոլիի» հետ։
Մադրիդի «Ռեալը» ակնկալում էր, որ Ռուիսին անվճար ձեռք կբերի մեկ տարուց, բայց հիմա դա արդեն անհնար կլինի։
ՊՍԺ-ից «Նապոլի» հակառակ ուղղությամբ մեծ է հավանականությունը, որ կգնա դարպասապահ Կեյլոր Նավասը, ով չի համաձայնում կատարել Ջանլուիջի Դոնարումայի փոխարինողի դերը։