«Մոնցայի» գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի հնարավոր տեղափոխությունը Ա Սերիա։
«Չգիտեմ, այսօր չեմ ցանկանում խոսել տրանսֆերների մասին։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իկարդին բացակայում էր ՊՍԺ-ի հայտացուցակից՝ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Կլերմոնի» դեմ խաղում։ ԶԼՄ-ների համաձայն՝ արգենտինացին բաց է թողել խաղը կնոջ՝ Վանդա Նարայից բաժանվելու պատճառով։
Ինքը՝ Իկարդին, նախկինում հանդես է եկել Ա Սերիայում՝ Միլանի «Ինտերի» և «Սամպդորիայի» կազմում՝ մրցաշարում խփելով ավելի քան 120 գոլ։