«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին դե Բրույնեն Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի շրջանակում Լոնդոնի «Վեսթ Հեմի» դեմ խաղից (2-0) հետո խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին։
«Հոլանդը եկավ մեր թիմ գոլեր խփելու և թիմին օգնելու համար: Ահա թե ինչ արեց նա վերջին խաղում։ Մենք մեծ ճնշում չենք գործադրում նրա վրա:
Մենք հասկանում ենք, որ նրա շուրջ հսկայական աղմուկ է բարձրացվել։ Բայց նման լավ մեկնարկը նրան միանշանակ օգուտ կտա»,- բելգիացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում «քաղաքաբնակների» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ Հոլանդը երկու գոլ խփեց։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ՝ «Բորնմութի» հետ։