ԱՊԼ 1-ին տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Բրայթոնին» և 1-2 հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Գրոսը, իսկ 9 րոպե անց դուբլ ձևակերպեց:
ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը. փոխարենը 68-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ ՄաքԱլիսթերը:
1-ին տուրից հետո ՄՅՈՒ-ն 14-րդ տեղում է, իսկ «Բրայթոնը»՝ 5-րդ: