«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին։
— Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Դուք որոշեք մնալ «Մանչեսթեր Սիթիում»։
— Ես չեմ ուզում ինչ-որ բան փոխել իմ կյանքում։ Մենք զրուցել ենք ակումբի ղեկավարության հետ։ Ընթացիկ մրցաշրջանի վերջում նորից կխոսենք։
Մի քանի անգամ ասել եմ, որ կերկարաձգեմ պայմանագրի ժամկետը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա։ Պետք է թուլանալ և չլարվել։ Ամեն ինչ տեղի կունենա բնական ճանապարհով։ Կտեսնենք, թե ինչպես է ընթանում մրցաշրջանը»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Գվարդիոլայի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։