«Չելսիի» նորեկ Մարկ Կուկուրելյան, խոսել է «Բրայթոնից»՝ իր տեղափոխության մասին։
«Ես իսկապես երջանիկ եմ։ Ինձ համար սա մեծ հնարավորություն է միանալ աշխարհի լավագույն ակումբներից մեկին։ Կփորձեմ լավագույն որակներս ցույց տալ և օգուտ տալ թիմին»,- Կուկուրելյայի խոսքն է մեջբերել լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։