«Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրդովը կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի, այս մասին տեղեկացնում է Il Messaggero-ն։
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի նոր հավակնորդը «Վուլվերհեմփթոնն» է։ Անգլիական ակումբը պատրաստ է հարձակվողի տրանսֆերի համար պայքարել «Բոլոնիայի» հետ։
Իր հերթին, հռոմեացիները պատրաստ են դիտարկել Շոմուրոդովի տեղափոխության տարբեր տարբերակներ՝ վարձակալությունից մինչև լիարժեք տրանսֆեր:
Էլդորից բաժանվելու որոշում է կայացրել «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ով մինչմրցաշրջանային մարզումների ժամանակ դժգոհ է մնացել հարձակվողի մարզավիճակից։ Հարձակվողը հռոմեական ակումբ է տեղափոխվել անցյալ ամառ։ Նախորդ մրցաշրջանում Շոմուրոդովը 40 հանդիպում է անցկացրել՝ իր հաշվին գրանցելով 5 գոլ և 6 արդյունավետ փոխանցում: