«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» 3 ֆուտբոլիստի։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրվում է Դենզել Դումֆրիսի, Միլան Շկրինյարի և Չեզարե Կասադեի ծառայություններըով։
Հաղորդվում է, որ հոլանդացի պաշտպանի համար «Չելսին» պատրաստ է 40 մլն եվրո վճարել։ Շկրինյարի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը նախատեսում է 80 մլն եվրո։ Կասադեի համար «Չելսին» արդեն առաջարկել էր 8 մլն եվրո, սակայն մերժում ստացել։
Նշվում է, որ Ռոմելու Լուկակուի տրանսֆերից հետո ակումբները հիանալի հարաբերությունների մեջ են և այս օրերին բանակցությունները շարունակվում են։