«Ինտերի» պաշտպան Վալենտինո Լազարոն նոր մրցաշրջանում հանդես կգա «Տորինոյի» կազմում։
Թուրինյան ակումբը հայտարարել է ավստրիացի ֆուտբոլիստի՝ վարձավճարով նոր ակումբ տեղափոխության մասին՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Լազարոն վարձավճարով հանդես եկավ «Բենֆիկայի» կազմում և բոլոր մրցաշարերում «արծիվների» կազմում անցկացրած 29 խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 6 մլն եվրո։