«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ սպասում է պաշտպան Վիլյամ Սալիբայի՝ լոնդոնյան ակումբ վերադարձին։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էր «Մարսելում»։
«Վիլյամ Սալիբան պետք է վերադառնա։ Նա բավականաչափ փորձ ունի, որ մրցակցի մեր թիմում։ Մենք նրան «Մարսել» էինք ուղարկել, որ փորձ ձեռք բերի։
Վիլյամը, ինչպես գիտեք, ուզում էր մեկնարկային կազմի մշտական խաղացող լինել, բայց մենք հիմա ուզում ենք, որ նա վերադառնա «Արսենալ»»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։