Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը բացատրել է, թե ինչու Օլիվյե Ժիրուն չի հրավիրվել ազգային հավաքական Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։
«Պատմականորեն, երբ խաղացողը կորցնում է իր կարգավիճակը ազգային հավաքականում, նրա համար շատ դժվար է հաղթահարել դա, նույնիսկ անհնարին: Եվ այստեղ մենք կոնկրետ Ժիրուի մասին չենք խոսում, քանի որ նրանից առաջ դա եղել է շատ այլ խաղացողների հետ։ Խաղացողի ստատուսը միշտ պետք է կարևոր դեր խաղա: Հակառակ դեպքում դա հոգեբանական հետեւանքներ կունենա իր եւ թիմի համար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում GFFN-ը։
Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականը հրապարակել էր Ազգերի լիգայի հունիսյան հանդիպումներին մասնակցելու համար հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։