Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն կարծում է, որ Լուկա Մոդրիչը մարմնավորում է մադրիդյան ակումբի արժեքները։
«Լուկա չափանիշն ես այն արժեքների, որոնք ներկայացնում է Մադրիդը։ Դու այս ակումբի պատմության մի մասն ես: Քեզ նման խաղացողները մեծարում են ոչ միայն ֆուտբոլի, այլ ընդհանրապես սպորտի պատմությունը:
Ես երեխաներ ունեմ և նրանց ասում եմ, որ եթե ուզում են ֆուտբոլիստ լինել, օրինակ պետք է վերցնեն քեզնից։ Դու վաստակել ես ոչ միայն երկրպագուների, այլև ողջ աշխարհի հարգանքը։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն արժեքների օրինակ լինելու համար, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Դա մեծ պատիվ է «Ռեալի» համար»,- Բուտրագենիո խոսքերն է փոխանցում Marca-ն։