Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին 5-րդ անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
62-ամյա իտալացին նախկինում այս փուլին հասել է 2003, 2005, 2007 թվականներին «Միլանի» և 2014 թվականին՝ Մադրիդի «Ռեալի» հետ: Դրանցից միայն մեկում է Անչելոտիի թիմը ձախողվել։ Դա տեղի է ունեցել 2005 թվականին, երբ «Միլանը» 11 մետրանոցներով պարտվեց «Լիվերպուլին»:
Անչելոտիին հաջորդում են Ալեքս Ֆերգյուսոնը, Մարչելո Լիպպին և Յուրգեն Կլոպը, ովքեր 4-ական ելույթ ունեն եզրափակիչում: