Կրիշտիանու Ռոնալդուն Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է, եթե հաշվի առնենք միայն տնային հանդիպումները:
Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» հետ խաղում (3:0) 37-ամյա խաղացողը 11-մետրանոց է իրացրել։ Պորտուգալացու համար դա տնային խաղերում 14-րդ գոլն էր այս մրցաշրջանում: Սա ԱՊԼ-ի բոլոր խաղացողների մեջ լավագույն արդյունքն է։
«Տոտենհեմի» հարձակվող Սոն ին Մինը սեփական հարկի տակ 13 գոլ է խփել, «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահը՝ 11, Սադիո Մանեն՝ 10, «Մանչեսթեր Սիթիից» Կևին դե Բրույնեն՝ 9 գոլ։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի հաջորդ տուրում, մայիսի 7-ին, արտագնա խաղում կմրցի «Բրայթոնի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բրայթոնի» հաղթանակը գնահատում է 2,80 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 2,50։