Յորդի Կրոյֆը Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» արդյունքները բախտի արդյունք չի համարում, հայտնում է Marca-ն:
«Երբ թիմն այս ոճով անցնում է մրցաշարի մի քանի փուլ, դա արդեն բախտ չէ։
Այն արդեն հմտության, հավատալու ունակության, բնավորության, մտածելակերպի, չհանձնվելու ունակության… և նման մի շարք աբների արդյունք է: Իհարկե, մի փոքր բախտի առկայությունը միշտ էլ կա:
Բայց, երբ դա կրկնվում է նորից ու նորից, դա հմտություն է, ոչ թե հաջողություն»,- ասել է «Բարսելոնայի» նախագահի սպորտային խորհրդականը: