ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է վերադառնալ «Միլան», հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, սա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Investcorp ընկերությունը ձեռք բերի «Միլանը»: Ընդ որում նշվում է, որ դարպասապահի վերադարձը քիչ հավանական է:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա իտալացի դարպասապահը ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 14 գնդակ: 4 խաղում նա իր դարպասն անառիկ է պահել: