«Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսը կարիերան կարող է շարունակել կամ Իտալիայում, կամ էլ ԱՊԼ-ում:
Ինչպես հայտնում է Primertiempo-ն, «Միլանը» հետաքրքրված է 26-ամյա կիսապաշտպանի ծառայություններով: Մոտ ժամանակներս միլանցիները մտադիր են բանակցել կոլումբիացու հետ: Իր հերթին Conexion Win-ը հայտնում է, որ «Նյուքասլը» ևս հետաքրքված է կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով:
Ավելի վաղ «Միլանը» հետաքրքրություն էր ցուցաբերում նաև «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի նկատմամբ: