Վրացական ֆուտբոլի երբեմնի տաղանդ, Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ժանո Անանիձեն մեկ տարվա պայմանագիր կստորագրի Վոլգոգրադի «Ռոտորի» հետ:
27-ամյա կիսապաշտպանը տարեկան կստանա 12 մլն ռուբլի աշխատավարձ: Նրա վերջին ակումբը եղել է Կիպրոսի «Անորտոսիսը»: Անանիձեն հանդես է եկել նաև «Ռոստովում» և «Կռիլյա-Սովետովում»:
Վրաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 43 հանդիպման ու դարձել 7 գոլի հեղինակ:
ժամանակին վրացի ֆուտբոլիստին համարում էին ապագա աստղային ֆուտբոլիստ: