«Միլանը» 0-2 հաշվով պարտվեց «Ինտերին» Ա Սերիայի 4-րդ տուրի խաղում:
Սա դարձավ «ռոսսոներիների» 3-րդ անընդմեջ պարտությունը միլանյան դերբիներում: Բացի դրանից, «Միլանն» արդեն 7 խաղ է՝ չի կարողանում հաղթել «Ինտերին» Ա Սերիայի շրջանակում: Այս մասին հաղորդում է Gracenote Sports-ը:
«Ներաձուրիների» նկատմամբ վերջին հաղթանակն Իտալիայի առաջնությունում «Միլանը» տարել է 2016 թվականի հունվարի 31-ին:
Հաջորդ 7 խաղերում «Միլանը» կրել է 4 պարտություն և 3 անգամ ոչ-ոքի խաղացել:
1999-ից ի վեր սա «Ինտերի» նկատմամբ առանց հաղթանակների ամենաերկար շարքն է «ռոսսոներիների» համար: