Գերմանական «ՌԲ Զալցբուրգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը կարող է տեղափոխվել ՄՅՈւ, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ շվեդ ֆուտբոլիստը բնակարան է փնտրում Մանչեսթերում:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի գործակալներն արդեն կապվել են մանչեսթերյան ակումբի ղեկավարության հետ:
«ՌԲ Զալցբուրգը» ցանկանում է 17 միլիոն եվրո ստանալ շվեդ ֆուտբոլիստի դիմաց:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: