Չինական «Շանհայի» բրազիլացի հարձակվող Հալկը խոսել է ռուսական ակումբ հնարավոր վերադարձի մասին, տեղեկացնում է Jogo-ն:
«Ձմռանը պայմանագրիս ժամկետն ավարտվում է: Արդեն գիտեմ, որ հեռանալու եմ թիմից:
Շատ ակումբներ են հետաքրքրված իմ ծառայություններով: Նրանցից մի քանիսը խաղում են Չեմպիոնների լիգայում:
«Զենիթն» իմ սրտում է, բայց դժվար թե վերադառնամ այնտեղ»,- ասել է Հալկը:
Հիշեցնենք, որ բրազիլացին 2016-ին էր տեղափոխվել «Շանհայ»: