«Ռոստովը» հետաքրքրված է Ճապոնիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կենտո Հաշիմոտոյի ծառայություններով: Nikkansports-ի համաձայն՝ «Տոկիոն» արդեն ստացել է առաջարկ 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ:
Հաշիմոտոն Ճապոնիայի հավաքան է հրավիրվում 2019թ-ից և արդեն 7 հանդիպում է անցկացրել հավաքականի մարզաշապիկով։ Նա հանդես է գալիս ինչպես հենակետայինի դիրքում, այնպես էլ պաշտպանության կենտրոնում։ Հաշիմոտոն «Տոկիո» ակումբի սան է։
Transfermarkt պորտալը Հաշիմոտոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: