Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թվիթերի պաշտոնական էջում կատարած գրառմամբ ակնարկել է, որ մեր ընտրանին շուտով նոր համալրում կունենա: ՀՖՖ-ն հրապարակել է գանգրահետ տղայի էմոջի՝ «Շուտով» մակագրությամբ:
Երկրագուների շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում, որ մեր ընտրանու նորեկը լինելու է «Ռոստովի» 28-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:
«Հրաշալի համալրում մեր թիմի համար։ Ամենաուժեղ հայազգի ֆուտբոլիստներից մեկը արդեն Ազգերի լիգայի մրցաշարին կմիանա մեր հավաքականին»,- ասվում է Հայաստանի ազգային հավաքականի երկրագուների՝ First Armenian Front շարժման ֆեյսբուքյան էջում.