«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորն ուզում է ևս մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով անցկացնել «Սոսյեդադում»։
Սան-Սեբաստյանը ներկայացնող ակումբը նախորդ տարվա ամռանը մեկ մրցաշրջանով վարձակալել էր 21-ամյա կիսապաշտպանին։
Mundo Deportivo-ի տվյալներով՝ նորվեգացին «Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությանը պաշտոնապես հայտնել է մնալու ցանկության մասին։
Ակումբների միջև պայմանավորվածության համաձայն՝ վարձակալության երկարաձգումը պիտի համաձայնեցվեր մինչև մայիսի 31-ը, բայց մրցաշրջանի դադարի ու այն հունիս-հուլիսին ավարտելու հետ կապված իրավիճակը փոփոխվել է։
Էդեգորը որոշել է մնալ «Սոսյեդադում» չնայած նրան, որ ակումբը դեռ չի ապահովել իր տեղը եվրագավաթներում, ու հույս ունի, որ «Ռեալը» կընդառաջի իրեն այդ հարցում։