«Բավարիայի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», 2019/20 մրցաշրջանի ավարտին դարձավ միաժամանակ Գերմանիայի և Իսպանիայի չեմպիոն:
Bayern & Germany-ն հայտմում է, որ իսպանացին մեդալներ կստանա Լա լիգայում և Բունդեսլիգայում հաղթելու համար: Ընդհանուր առմամբ, երկու առաջնություններում նա անցկացրել է ընդամենը 7 հանդիպում:
Նա մրցաշրջանի առաջին հատվածը անցկացրեց «Ռեալում», որտեղ չորս խաղում մեկ գոլ խփեց: Ձմռանը ֆուտբոլիստը տեղափոխվեց «Բավարիա», որտեղ Գերմանիայի առաջնությունում անցկացրեց երեք հանդիպում:
Օդրիոսոլայի վարձավճարով է հանդես գալիս «Բավարիայի» կազմում: Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում: