«Ելենգրադի» ֆուտբոլիստ Իվան Գազդեկը սկանդալի կենտրոնում է հայտնվել Խորվաթիայի կիսապրոֆեսիոնալ լիգայում հանդես եկող իր թիմի հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է 24SATA-ն ։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը մրցել է հավերի հետ, որոնք հայտնվել են խաղադաշտում։ Նրանցից մեկը ֆուտբոլիստը ոտքով հարվածել է, որից հետո կենդանին անմիջապես սատկել է։ Սատկած հավին խաղացողը դուրս է նետել խաղադաշտից։ Գազդեկի գործողության համար մրցավարը կարմիր քարտ է տվել։

Խաղից հետո ֆուտբոլիստը մեկնաբանել է իրավիճակը.
«Հավերն անընդհատ դաշտ էին դուրս գալիս։ Ես վազեցի և փորձեցի հեռացնել նրանց հեռո և պատահաբար ոտքով կպա մեկին: Մրցավարը վազեց ինձ մոտ և կարմիր քարտ ցույց տվեց։ Հավատացեք ինձ, ես հատուկ չեմ սպանել այդ հավին: Ես ներողություն եմ խնդրել կենդանու տիրոջից և նոր հավ ուղարկել նրան»: